Թենիսիստների “խրոնիկ հիվանդությունը”

Ուզում եմ պատմել այն “խրոնիկ հիվանդության” մասին որով տառապում են թե սկսնակները, թե սիրողական մակարդակի խաղացողները և առավել ևս պրոֆեսիոնալ թենիսիստները: Խոսքը կոշտուկների և բշտիկների մասին է, փոքր բայց ահավոր ցավոտ վնասվածքների, որոնք թենիսիստների մոտ լինում են ձեռքերի վրա և ոտքերի թաթերին:

Կոտուկներն ու բշտիկները ոտքերի վրա առաջանում են մարզակոշիկների հետ շփումից, իսկ ձեռքերի վրա, ավելի ճիշտ ափերին և մատներին գնդաթիի բռնակի հետ շփումից: Այս տիպի վնասվածքները մեծ տհաճություն են պատճառում խաղի ընթացքում և ուղեկցվում են ցավի զգացողությամբ:

Ինչպես կարելի է պաշտպանվել կոշտուկներից և բշտիկներից? Ինչ վերաբերում է ոտքերին` անձամբ ես հագնում եմ երկու զույգ գուլպա, ցանկալի է մեկը լինի բրդից (հանկարծ չպատկերացնեք տատիկի գործած բրդյա գուլպաներ) մյուսը ուղղակի ինչ որ ամուր կտորից, կամ երկու զույգն էլ բրդյա, բայց ամռանը մի քիչ շոգ կլինի:  Հաճաշ փոխեք գուլպաները, գտեք ձեր համար առավել հարմար տարվերակը:

Ձեռքերի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Նրան անընդհատ շփման մեջ են բռնակի հետ: Նախ և առաջ բռնակը պետք է փաթաթված լինի հարմարավետ ոլորումով (обмотка – սրա մասին դեռ կխոսենք): Սկսնակների ու բշտիկներին հակում ունեցող մարդկանց համար վերջին տարիներին հայտնվել է մի հետաքրքիր լուծում` թենիսի ձեռնոցներ, որոնք լիովին կրկնում են ձեռքի բոլորի կորությունները և օգնում անվտանգ ու արդյունավետ բռնել գնդաթին: Նկարում պատկերված է այդպիսի մի ձեռնոց: Անձամբ ես դրանցից չեմ ունեցել, բայց գիտեմ, որ շոգ եղանակներին այդքան էլ հարմար չի դրանցով: Բայց փակ տարածությունում խաղալու համար կարող եք հանգիստ հագնել ձեռնոցներ:

Անձամբ ես հակում ունեմ կոշտուկների, ու քանի որ հիմնականում ուշադրություն չեմ դարձնում դրանց, դրանք մեծանում ու դառնում են բավականին ցավոտ խնդիր: Այդ դեպքում ես օգտվում եմ կպչյուն ժապավեններից: Երբ ունեմ կոշտուկ կամ զգում եմ դրանց հայտնվելու պոտենցիալ վտանգը ուղղակի փաթաթում եմ մատներս ժապավենով, այնուհետև խաղից հետո ուղղակի հանում եմ: Բավականին արդյունավետ է:

Կան նաև այնպիսի կպչյուն ժապավեններ, որոնք օգնում են շուտ ազատվել կոզշուկներից և բշտիկներից, ուղղակի հետաքրքրվեք դեղատներում և ձեզ հաստատ կօգնեն:

Մարզումից հետո օգտագործեք ձեռքերի փափկեցնող քսուկներ: Անուշադրության մի մատնեք կոշտուկներն ու բշտիկները որպեսզի տհաճ խնդիրների առջև չկանգնեք:

Leave a Reply

Մի մոռացեք ժպտալու մասին

SmileBig SmileGrinLaughFrownBig FrownCryNeutralWinkKissRazzChicCoolAngryReally AngryConfusedQuestionThinkingPainShockYesNoLOLSillyBeautyLashesCuteShyBlushKissedIn LoveDroolGiggleSnickerHeh!SmirkWiltWeepIDKStruggleSide FrownDazedHypnotizedSweatEek!Roll EyesSarcasmDisdainSmugMoney MouthFoot in MouthShut MouthQuietShameBeat UpMeanEvil GrinGrit TeethShoutPissed OffReally PissedMad RazzDrunken RazzSickYawnSleepyDanceClapJumpHandshakeHigh FiveHug LeftHug RightKiss BlowKissingByeGo AwayCall MeOn the PhoneSecretMeetingWavingStopTime OutTalk to the HandLoserLyingDOH!Fingers CrossedWaitingSuspenseTremblePrayWorshipStarvingEatVictoryCurseAlienAngelClownCowboyCyclopsDevilDoctorFemale FighterMale FighterMohawkMusicNerdPartyPirateSkywalkerSnowmanSoldierVampireZombie KillerGhostSkeletonBunnyCatCat 2ChickChickenChicken 2CowCow 2DogDog 2DuckGoatHippoKoalaLionMonkeyMonkey 2MousePandaPigPig 2SheepSheep 2ReindeerSnailTigerTurtleBeerDrinkLiquorCoffeeCakePizzaWatermelonBowlPlateCanFemaleMaleHeartBroken HeartRoseDead RosePeaceYin YangUS FlagMoonStarSunCloudyRainThunderUmbrellaRainbowMusic NoteAirplaneCarIslandAnnouncebrbMailCellPhoneCameraFilmTVClockLampSearchCoinsComputerConsolePresentSoccerCloverPumpkinBombHammerKnifeHandcuffsPillPoopCigarette