Ինչպես ընտրել թենիսի կոշիկներ

Ցանկացած սպորտաձևում շատ կարևոր են ճիշտ հագուստն ու կոշիկները: Թենիսում ճիշտ մարզակոշիկները նվազեցնում են անցանկալի վնասվածքներ ստանալու ռիսկը, բարձրացնում են խաղի արդյունավետությունը: Լավ մարզակոշիկներով մարզիկը իրեն զգում է ինչպես “ձուկը ջրում”, շարժվում է արագ ու դինամիկ:

Նախ սովորենք չափել ոտքի “համարը” այնուհետև անցնենք թենիսի մարզակոշիկների ընտրությանը:

Վերցրեք A4 ֆորմատի թուղթ, կանգնեք թղթի վրա և մատիտով կամ գրիչով նշագծեք ոտքը այնպես ինչպես ցույց է տրված նկարում: Այնուհետև վերցրեք քանոնը և չափեք ոտքի երկարությունը` կրունկից մինչև ամենաերկար մատը:

  

Չափում ենք ոտքի երկարությունը: Թույլատրվում է կլորացում մինչև 0,5 սմ:

Ներքևում բերում եմ աղյուսակներ ըստ որոնց կարող եք իմանալ ձեր ոտքի չափը ըստ տարբեր համակարգերի կախված երկարությունից:

Տղամարդկանց ոտնաչափ

Կանանց ոտնաչափ

Երեխաների ոտնաչափ

Ոտնաչափը պարզելուց հետո անցնենք բուն գործին: Ինչին է պետք ուշադրություն դարձնել թենիսի մարզակոշիկ ընտրելուց?

Մարզակոշիկ ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետի, դրանք են`

  • Մաշվելու կայունություն: Ուշադրություն դարձրեք թե ինչ նյութից է պատրաստված կոշիկը, այն պետք է բնական կաշվից լինի, իսկ ներբանը (подошва) պետք է լինի ամուր ռետինից:
  • Ամորտիզացիա: Մարզակոշիկի ներբանը պետք է օժտված լինի ամորտիզացիայով: Ուշադրություն դարձրեք կրունկի կառուցվածքին: Առանց ամորտիզացիայի բարձրանում է վնասվածք ստանալու ռիսկը:
  • Օդափոխություն: Հարմարավետության համար շատ կարևոր հատկություն է:
  • Շփում: Ապահովության համար մարզակոշիկը պետք է “դադարի շփում” ապահովի ցանկացած հարթության հետ: Ընդ որում տարբեր տեսակի ծածկույթներով կորտերում խաղալու համար կան տարբեր կոշիկներ: Օրինակ խոտածածքի համար օգտագործվում են “ատամիկներով” կոշիկներ, ինչը անթույլատրելի է ավազե կորտերի դեպքում: Ուշադրություն դարձրեք ներբանի ստորին կառուցվածքին:
  • Ֆիկսացիա: Կոշիկը պետք է ամուր գրկի ոտքը: Հենց դրա համար է անհրաժեշտ որ կաշվից լինի, քանի որ կաշին ցանկացած դեպքում ընդունում է ոտքի ձևը:

Անպայման նայեք նաև այս վիդեոն, այնտեղ ցույց է տրված թե ինչին պետք է ուշադրություն դարձնել մարզակոշիկ գնելիս:

Leave a Reply

Մի մոռացեք ժպտալու մասին

SmileBig SmileGrinLaughFrownBig FrownCryNeutralWinkKissRazzChicCoolAngryReally AngryConfusedQuestionThinkingPainShockYesNoLOLSillyBeautyLashesCuteShyBlushKissedIn LoveDroolGiggleSnickerHeh!SmirkWiltWeepIDKStruggleSide FrownDazedHypnotizedSweatEek!Roll EyesSarcasmDisdainSmugMoney MouthFoot in MouthShut MouthQuietShameBeat UpMeanEvil GrinGrit TeethShoutPissed OffReally PissedMad RazzDrunken RazzSickYawnSleepyDanceClapJumpHandshakeHigh FiveHug LeftHug RightKiss BlowKissingByeGo AwayCall MeOn the PhoneSecretMeetingWavingStopTime OutTalk to the HandLoserLyingDOH!Fingers CrossedWaitingSuspenseTremblePrayWorshipStarvingEatVictoryCurseAlienAngelClownCowboyCyclopsDevilDoctorFemale FighterMale FighterMohawkMusicNerdPartyPirateSkywalkerSnowmanSoldierVampireZombie KillerGhostSkeletonBunnyCatCat 2ChickChickenChicken 2CowCow 2DogDog 2DuckGoatHippoKoalaLionMonkeyMonkey 2MousePandaPigPig 2SheepSheep 2ReindeerSnailTigerTurtleBeerDrinkLiquorCoffeeCakePizzaWatermelonBowlPlateCanFemaleMaleHeartBroken HeartRoseDead RosePeaceYin YangUS FlagMoonStarSunCloudyRainThunderUmbrellaRainbowMusic NoteAirplaneCarIslandAnnouncebrbMailCellPhoneCameraFilmTVClockLampSearchCoinsComputerConsolePresentSoccerCloverPumpkinBombHammerKnifeHandcuffsPillPoopCigarette