Բարոյաէթիկական նորմերը թենիսում

Թենիսիստի Բարոյաէթիկական Նորմերը

Մարզական հրապարակներում մարզիկների պահվածքը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, քան արագությունը, ճարպկությունը, արտիստիզմը և այլն:

Որոշ խորհուրդներ փորձառու մարզիկների համար ինքստինքյան պարզ են և հասկանալի, սակայն մեր կարծիքով սկսնակներին հետաքրքիր կլինի դրանց հետ ծանոթանալը և իրագործելը:

  •  Մարզիկը կորտերում իրեն պետք է պահի արժանապատվորեն: Թենիսիստի վերաբերմունքը տվյալ խաղին ազդում է մրցակցի տրամադրության և խաղի որակի վրա: Եթե մրցակիցը համեմատաբար ավելի թույլ է, պետք չէ նրա նկատմամբ ցուցաբերել արհամարանք կամ սեփական առավելությունը:
    Թենիսում արժանապատվորեն պարտվելը համարվում է հատուկ արվեստ: Կորտերում հախուռն էմոցիաների արտահայտումը այնքան էլ պարտադիր չէ: Դրան հակառակ, հաղթողի բարի խոսքը և ավանդական “շնորհակալություն լավ խաղի համար” մրցակցին ուղղված խոսքը, հաղթանակը դարձնում է ավելի հաճելի, իսկ պարտությունը` քիչ տհաճ:
  • Խաղահրապարակ պետք է դուրս գալ կոկիկ հագնված: Այս դեպքում թենիսիստի տեսքը տոնական է, որով նա հետևում է թենիում մեծ կարևորություն ունեցող ավանդույթներին:
  • Չարժե խաղը երկարաձգել: Թենիսում ժամանակի միտումնավոր փգումը համարվում է անհարգի:
  • Ցանկացած հանգամանքներում կամ սխալի դեպքում, որը դուրս է գալիս սովորական խաղի սահմաններից, և որը կարող է սկզբնահարված կատարողին հանել հավասարակշռությունից, ընդունող մարզիկը, համափայն էթիկայի, պետք է առաջարկի վերահաղարկել միավորը:
  • Նախքան սկզբնահարված կատարելը հարկավոր է ստուգել, արդյոք մրցակիցը պատրաստ է այն ընդունել: Սա հիմնականում վերաբերվում է այն թենիսիստներին, ովքեր սիրում են որքան կարելի է շուտ կատարել երկրորդ սկզբնահարվածը:
  • Եթե խաղի ընթացքում օտար գնդակ է հայտնվում կորտերում, ապա այն պետք է վերադարփնել միայն գնդակի խաղարկությունից հետո:
  • Մրցավարի ցանկացած որոշմանը պետք է վերաբերվել մարզականորեն, միշտ հիշել. Մրցումների մասնակիցների համար մրցավարի ոչոշումն օշենք է:

 Հանդիսատեսի Բարոյաէթիկական Նորմերը

Կորտերում պակաս կարևորություն չունի նաև հանդիսատեսի էթիկան: Թենիսի հանդիսատեսը հատուկ հանդիսատես է: Նա նման չէ այլ մարզաձևերի հանդիսատեսին: Նա, որպես կանոն, տարբերվում է հատուկ զսպվածությամբ, մրցավարների և մարզիկների նկատմամբ բարի վերաբերմունքով:

Սակայն սխալված կլինենք, եթե համարենք, որ թենիսի հանդիսատեսը լուռ վկա է` զուրկ զգացմունքներից և էմոցիաներից: Հոգեբանական հատկանիշներով նա չի զիջում ֆուտբոլի, հոկեյի, բռնցքամարտի և շատ այլ մարզաձևերի հանդիսատեսներին: Մարզական էթիկայի մակարդակով և մրցումների ընթացքում իր պահվածքով, գերազանցում է շատ շատերին:

Այդ իսկ պատճառով թենիսի սկսնակ սիրահարներին մենք առաջարկում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կարող են նրանց համար օգտակր լինել.

  • Գնդակի խաղարկման ժամանակ աշխատեք չշարժվել:
  • Եթե մրցումները անցկացվում են միաժամանակ մի քանի կորտերուն, ապա մի կորտից մյուսը անցնել կարելի է միայն խաղափուլի ավարտից հետո:
  • Գնդակի խաղարկումից հետո ծափահարություններն ու զգացմունքների աղմկոտ արտահայտությունները համարվում են ոչ տեղին
  • Չարժե ծափահարել խաղացողի սխալի դեպքում: Թենիսում ծափահարությունները, որպես կանոն, հասցեագրվում են միայն գեղեցիկ հարվածներին:
  • Հանդիսատեսի կողմից հուշումները շեղում են խաղացողի ուշադրությունը, որով և խանգարում են խաղի ընթացքին:
  •  Չարժե վիճարկել մրցավարի որոշումը:
  • Խաղի ընթացքում ընդունված չէ խոսել մրցավարների հետ:
  • Խորհուրդ չի տրվում կորտ գցել խաղից դուրս եկած գնդակները: Հարկավոր է սպասել մինչև միավորի խաղարկման ավարտը:
  • Խաղի ընթացքում հանդիսատեսը պետք է բարձր չզրուցի: Դա կարող է շեղել խաղացողի ուշադրությունը:

                                                                                  Պրուդնիկովա Ռ.Ֆ.

P.S. Նյութի համար անչափ շնորհակալ եմ Հենրիկին Smile Հենրիկն ասեց, որ Պրուդնիկովան հայ է, СССР-ում բավականին հայտնի թենիսիստուհի: Կաշխատեմ մոտ ժամանակում հավաքել նրա մասին ինֆորմացիա ու տեղադրել բլոգում:

Leave a Reply

Մի մոռացեք ժպտալու մասին

SmileBig SmileGrinLaughFrownBig FrownCryNeutralWinkKissRazzChicCoolAngryReally AngryConfusedQuestionThinkingPainShockYesNoLOLSillyBeautyLashesCuteShyBlushKissedIn LoveDroolGiggleSnickerHeh!SmirkWiltWeepIDKStruggleSide FrownDazedHypnotizedSweatEek!Roll EyesSarcasmDisdainSmugMoney MouthFoot in MouthShut MouthQuietShameBeat UpMeanEvil GrinGrit TeethShoutPissed OffReally PissedMad RazzDrunken RazzSickYawnSleepyDanceClapJumpHandshakeHigh FiveHug LeftHug RightKiss BlowKissingByeGo AwayCall MeOn the PhoneSecretMeetingWavingStopTime OutTalk to the HandLoserLyingDOH!Fingers CrossedWaitingSuspenseTremblePrayWorshipStarvingEatVictoryCurseAlienAngelClownCowboyCyclopsDevilDoctorFemale FighterMale FighterMohawkMusicNerdPartyPirateSkywalkerSnowmanSoldierVampireZombie KillerGhostSkeletonBunnyCatCat 2ChickChickenChicken 2CowCow 2DogDog 2DuckGoatHippoKoalaLionMonkeyMonkey 2MousePandaPigPig 2SheepSheep 2ReindeerSnailTigerTurtleBeerDrinkLiquorCoffeeCakePizzaWatermelonBowlPlateCanFemaleMaleHeartBroken HeartRoseDead RosePeaceYin YangUS FlagMoonStarSunCloudyRainThunderUmbrellaRainbowMusic NoteAirplaneCarIslandAnnouncebrbMailCellPhoneCameraFilmTVClockLampSearchCoinsComputerConsolePresentSoccerCloverPumpkinBombHammerKnifeHandcuffsPillPoopCigarette