Happy Valentine’s Day
Թենիս բլոգը շնորհավորում է բոլորին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ![]()
P.S. Կից տեսեք Վալենտինի օրվա բացիկներ հատուկ թենիսի սիրահարների համար ![]()
Թենիս բլոգը շնորհավորում է բոլորին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ![]()
P.S. Կից տեսեք Վալենտինի օրվա բացիկներ հատուկ թենիսի սիրահարների համար ![]()
Թենիսիստի Բարոյաէթիկական Նորմերը
Մարզական հրապարակներում մարզիկների պահվածքը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, քան արագությունը, ճարպկությունը, արտիստիզմը և այլն:
Որոշ խորհուրդներ փորձառու մարզիկների համար ինքստինքյան պարզ են և հասկանալի, սակայն մեր կարծիքով սկսնակներին հետաքրքիր կլինի դրանց հետ ծանոթանալը և իրագործելը:
Ուզում եմ պատմել այն “խրոնիկ հիվանդության” մասին որով տառապում են թե սկսնակները, թե սիրողական մակարդակի խաղացողները և առավել ևս պրոֆեսիոնալ թենիսիստները: Խոսքը կոշտուկների և բշտիկների մասին է, փոքր բայց ահավոր ցավոտ վնասվածքների, որոնք թենիսիստների մոտ լինում են ձեռքերի վրա և ոտքերի թաթերին:
Կոտուկներն ու բշտիկները ոտքերի վրա առաջանում են մարզակոշիկների հետ շփումից, իսկ ձեռքերի վրա, ավելի ճիշտ ափերին և մատներին գնդաթիի բռնակի հետ շփումից: Այս տիպի վնասվածքները մեծ տհաճություն են պատճառում խաղի ընթացքում և ուղեկցվում են ցավի զգացողությամբ:
Ինչպես կարելի է պաշտպանվել կոշտուկներից և բշտիկներից? continue reading..
Ցանկացած սպորտաձևում շատ կարևոր են ճիշտ հագուստն ու կոշիկները: Թենիսում ճիշտ մարզակոշիկները նվազեցնում են անցանկալի վնասվածքներ ստանալու ռիսկը, բարձրացնում են խաղի արդյունավետությունը: Լավ մարզակոշիկներով մարզիկը իրեն զգում է ինչպես “ձուկը ջրում”, շարժվում է արագ ու դինամիկ:
Նախ սովորենք չափել ոտքի “համարը” այնուհետև անցնենք թենիսի մարզակոշիկների ընտրությանը:
Վերցրեք A4 ֆորմատի թուղթ, կանգնեք թղթի վրա և մատիտով կամ գրիչով նշագծեք ոտքը այնպես ինչպես ցույց է տրված նկարում: Այնուհետև վերցրեք քանոնը և չափեք ոտքի երկարությունը` կրունկից մինչև ամենաերկար մատը: continue reading..
Երկար ժամանակ չգրելուց հետո որոշեցի բլոգի աշխատանքները վերսկսել մի շատ փոքրիկ բայց կարևոր լրացման մասին պատմելով: Խոսքը թրթռամարիչի կամ տատանամարիչի մասին է, ռուսերեն` виброгаситель, որը պատկերված է նկարում:
Եվ այսպես, ինչի համար են նախատեսված թրթռամարիչները? Բառն ինքն իրենով արդեն ասում է` մարել թրթիռը, վիբրացիան: Հիմա հասկանանք թե ինչ վիբրացիայի մասին է խոսքը: continue reading..